Կարծիքները կարող են տարբեր լինել, Ռուսաստանն արդեն սովոր է, որ որոշ քաղաքական գործիչներ հանդես են գալիս տարբեր կարծիքներով, մեղադրանքներով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ մեկնաբանելով «Իսկանդերի» կիրառման հարցում Ռուսաստանի հասցեին հնչող մեղադրանքներին և մեկնաբանելով Շուշիում «Իսկանդեր-Մ» հրթիռների բեկորներ հայտնաբերելու մասին Ադրբեջանի հայտարարությանը։ Դեսպանը նշեց, որ պաշտոնական հայտարարություն իսկանդերների մասով ՌԴ-ն արդեն հնչեցրել է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը